14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստին Փաշինյանը զարմանում էր, որ այնտեղ ներկայացվող զեկույցի բովանդակությանը նույնիսկ դրա մասնակիցների՝ զինվորականների մեծ մասը տեղյակ չէ։
Նախ՝ ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել։
Երկրորդ՝ ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ որոշ խմբերի վրա հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա։
Եվ վերջապես՝ այդ դահլիճում նաև նստած էին մարդիկ, ովքեր 2–3 տասնամյակ է՝ զինված ուժերում են։ Տեսել են, թե ինչ ենք ունեցել, ուր ենք եղել և ինչ հանգրվանի ենք հասել։
Այդ մարդիկ տարբեր հանգամանքներից ելնելով կարող են ծափահարել, ոտքի կանգնել, սակայն իրենք իրենց անցած ճանապարհն ու պատմությունը չեն կարող կեղծել, որովհետև շատ ծանր է հաղթող, թշնամուն ճնշող, հասարակության շրջանում բարձր դիրք ունեցողից անցում կատարել պարտվածի, խաղաղություն խնդրողի և մշտական թիրախավորվածի կարգավիճակին»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ