19 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Սրանցը Հայաստանի չ-հայկական Հանրապետություն է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրանցը Հայաստանի չ-հայկական Հանրապետություն է
Սրանք շուտով եկեղեցով պսակվելը եւս կարգելեն։ Սրանց  համար զինվորին հոգեւոր հայր,քրիստոնեական հավատ պետք չէ։ Սրանց համար բանակը  քրիստոնեական չպետք է լինի։  Սրանք շուտով խաչ կրելը եւս կարգելեն,երեխայի կնունքը եւս  կմերժեն,հանգուցյալի հոգեհանգստի արարողությունը նույնպես կարգելեն։Սրանք եկեղեցիների վրա կուզեն կողպեք դնել,քրիստոնյա հոգիների վրա հսկա քարե։ ։Սրանք կհանեն խաչերը եւ խաչքարերը կջարդեն։Որովհետեւ սրանցը այլեւս հայկական պետություն չէ։սա արդեն ութը տարի Հայաստանի չ-հայկական Հանրապետություն է։ Տեսեք իրականությունը,մի խաբեք ինքներդ ձեզ Մեր երկիրը մերը չէ։Այո,Ալիեւը կգա ԱՎՏՈՅՈՎ եւ նրան սրանք աղուհացով կդիմավորեն։
Սթափվեք հայեր,  քաղաքական այրեր, զինվորականներ,ուսանողներ,  բժիշկներ,մանկավարժներ։Սթափվեք,մարդիկ։ Մի համակերպվենք։Մարդ եղեք վերջապես։էս երկիրը մեզ տրված է, չունենք իրավունք լուռ եւ անբան վկան լինել երկրի կործանման։Պետք է փորձել եւս հազար անգամ,պետք է տեր լինել եւ ոչ ստրուկ։Քաղաքական այրեր,երկիրը փրկելու պատասխանատվությունը մերն է եւ ապա,ժողովրդինը։Սա նորմալ երկիր չէ,սա զավթված երկիր է։ Իսկ զավթիչների նվագի տակ պարելը դավաճանություն է»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ