06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից.
1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը,որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։
Ակնհայտ է,որ նացիստների հաղթանակի դեպքում՝ Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։
Խորհրդային Հայաստանի հետ սահամնին թուրքերը կենտրոնացրել էին 26 հետեւակային դիվիզիա։Իսկ խորհրդա-թուրքական սահմանին նրանք կենտրոնացրել էին 750.000-ից մինչեւ 1 մլն հասնող զորք։
Պատմական փաստերը վկայում են,որ նախնական ծրագրով որոշված էր Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու օրերը՝ 1942-ի նոյեմբերի վերջ։Սակայն նոյեմբերի 19-23-ին գերմանական վերմախտի գրանցած առաջին խոշոր պարտությունները հետ պահեցին Թուրքիային անցնել սահմանը։
 Ամիսներ շարունակ տեւած այս հերոսամարտին մասնակցեցին նաեւ հայ ժողովրրի 30 հազար զավակներ,որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։
Ստալիգրադի հերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգեւների, իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։
Առանձնակի հերոսություն են դրսեւորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։
Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ  գվարդիականի։
Խորհրդային բանակի հաղթանակը Ատալինգրադում բարձր գնահատեցին նաեւ դաշնակից պետությունները։
Մասնավորապես ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը «հիացած էր սովետական բանակի սխրանքով Ստալինգրադում» ,ինբպես նաեւ նշեց,որ « Ստալինգրադի հաղթանակը հանդիսացավ շրջադարձային ագրեսորի դեմ պատերազմում»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլլը նշել է.« Ստալինգրադը դարձավ արիության սիմվոլ։Անհրաժեշտ է,որպեսզի ապագա սերունդներն իմանան եւ հիշեն  Վոլգայի ափին տեղի ունեցած այս մեծ հաղթանակի մասին»։
Պապս՝ Պետրոս Ավագյանը ,մասնակցել ու ծանր վիրավորվել   է Ստալինգրադում ։
Նա միշտ նշում էր,  որ պաշտպանելով Ստալինգրադը իրենք նաեւ պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։
Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին»։
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ և հուշարձանը նկարն է
Հնարավոր է սա Անհայտ զինվորի գերեզմանը նկարն է
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ