12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։
Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, չնկատելու են տալիս արցախցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունն ու խախտված իրավունքները, որևէ կերպ «չեն տեսնում» ադրբեջանական բանտերում հայտնված հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները։
«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ