29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լուրջ նախազգուշացում. 168 Ժամ

«Շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաև մի շարք կորսված հնարավորություններ։ 2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսել բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաև ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվան է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22.00-ն կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Նաիրյան, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանեցի, Սայաթ-Նովայի, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, թիվ 7, 8 դպրոցների ջրամատակարարումը:           Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց […]

2 միլիոն դոլար. Ժամանակ

Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ: Այս են վկայում ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները: Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար ﴾կամ շաքարի հումք﴿, […]

Հույսը Ծառուկյանն է. Ժամանակ

Սոցիոլոգիական բոլոր հարցումներով քարոզաշավի առաջին օրերի արդյունքները ամփոփելիս՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Աժ անցնելու հնարավորությունները գնալով ավելի մշուշոտ են դառնում։ Այս օրերին այս դաշինքում կրկին օրակարգ են բերել եւ դիտարկում են ընտ րություննհրից հհտո Ծառուկյանի դաշինքին միանալու հնարավորությունը, որի պայմանավորվածության կայացման դեպքում, ըստ դաշինքի ստրատեգների, եթե հայտարարվի ընտրողներին՝ դաշինքը հաստատ կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Մի էլիտար հարսանիք էլ

Ընտրական ակտիվ քարոզարշավին զուգահեռ գեներալ Սեյրան Սարոյանը ընտանեկան հաճելի թոհուբոհի մեջ է: Առաջիկայում տեղի կունենա գեներալի դստեր հարսանեկան արարողությունը, որին նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական, զինվորական էլիտայի մասնակցությունը:

Շոկ. սպանել են գազանանոցի ռնգեղջյուրին /տեսանյութ/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայում։ Հանցագործները գիշերով մտել են տեղի կենդանաբանական այգիներից մեկն ու կոտրելով վանդակը՝ սպանել Վինս մականունով սպիտակ ռնգեղջյուրին։ Առավոտյան այգու աշխատակցուհին մտել է վանդակը՝ կենդանիներին կերակրելու համար եւ հայտնաբերել 5 տարեկան ռնգեղջյուրին՝ գլխին հրազենային վնասվածքներով։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի