29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չի սխալվում նա, ով չի աշխատում. Արփինե Հովհաննիսյանն՚ Արմավիրում

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր շնորհավորանքով սկսեց ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումը արմավիրցիների հետ: Նա հիշեցրեց՚ արդեն 3 օր է՚ մեկնարկել է քարոզարշավը, որի ժամանակ շատ են հնչել տարբեր խոստումներ ու ելույթներ: <<Իշխանության համար ամենադժվարն է քարոզչություն իրականացնելը, որովհետեւ շատ լավ պատկերացնում է բոլոր խնդիրներն ու մարտահրավերները>>,-նկատեց նախարարը։ Նա հավելեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ ազդեցություն […]

ԱԺ պատգամավորը ժողովրդին է ծառայելու և նրանց անունից է սահմանելու խաղի կանոններ. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի համոզմամբ՚ իրենց հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը: Այսօր դաշինքի հանրահավաքի ժամանակ նա կոչ արեց, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կյանքին և որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը: «Ապրիլի 2-ին փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորել, իսկ մեր ուղերձներից է, որ ԱԺ պատգամավորը իրականացնելու է ծառայություն, ժողովրդին […]

Ես կոչ եմ անում չվախենալ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է Ելք դաշինքի հանրահավաքը: Դաշինքի առաջին համար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նախևառաջ շնորհավորեց կանանց ու աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ: «Ցանկանում եմ բարեկեցիկ կյանք, որպեսզի ապրեք այնպիսի ՀՀ-ում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքներին ամենօրյա ռեժիմով չեն խախտվում»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ […]

Հայաստանի նախագահը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա պատերազմը կանխելու համար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները: «Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,- գրում է գործակալությունը: «Իմ կարծիքով, միևնույն է, […]

Մարտի 8-յան անակնկալ` Երևանի կին վարորդներին

Կանանց միջազգային տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի ժամանակ երիտասարդները կին վարորդներին նվիրել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Նախաձեռնության ակամա շահառուն դարձած կին վարորդները նշել են, որ անակնկալն իսկապես հաճելի էր ու իրենց երախտագիտությունն են փոխանցել Երևանի քաղաքապետարանին՝ տոնական օրն […]

Դուք մշտապես սպասված եք Հայաստանում․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ: Քաղապետ […]

Շնորհավորել է Արամ Առաջինին

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Ձեր կյանքն աստվածահաճո եւ անձնվեր ծառայություն է ժողովրդին եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: […]

Հաճելի անակնկալ՝ Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին

Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումներից անմասն չի մնացել նաև Մետրոպոլիտենը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին գնացքների վագոններում և կայարաններում մատուցվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբերի տեսքով անակնկալներ: Բոլոր կանայք և աղջիկներն, անշուշտ, ստացել են նաև գեղեցիկ ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Ներկաները խոստովանել են, որ գեղեցիկ այս նախաձեռնությունն իսկապես հեքիաթային […]

Հայաստանում տոն է, Փարիզում՝ աշխատանքային օր նաև կանանց համար

ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի նիստին, և մեր խնդրանքով , մանրամասներ է հայտնել նիստում քննարկված հարցերի շուրջ : -Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է, և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի