01 Մարտի, Saturday, 2025
KFC

Նախագահական ընտրությունները Փարիզում․ պայքարը կշարունակեն երկու թեկնածու

Ֆրանսիայում նախօրեին նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով՝ առաջատարը «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն է, նա հավաքել է ձայների 23, 75 տոկոսը։ Նրա հետ միասին ընտրությունների երկրորդ փուլ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը, ով հավաքել է ձայների 21,53 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն։

Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոսը: 

Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը, որը Ելիսեյան պալատում փոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել երկրորդ հնգամյա ժամկետի համար:

Նշվում է, որ, նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզում ցույցեր են սկսվել, բողոքի ակցիաներ, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Կան վիրավորներ։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ