28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև զբոսաշրջության ոլորտում առաջընթաց կլինի

Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պամանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․   հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, […]

Ջողասի ջրամբարը`հայ-ադրբեջանական վերահսկողության տակ

Արձագանքելով վերջին շրջանում մամուլում հայտնվող հրապարակումներին՝ հարկ ենք համարում նշել, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը  գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է: Նշենք, որ ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) […]

«Հզոր է»

«Մեր կուսակցությունը շատ մեծ շանսեր ունի՝ ապագա խորհրդարանում հայտնվելու համար: Մեր կուսակցության ղեկավարը շատ բանիմաց, խելացի, հզոր մարդ է: Նրա տարիների փորձն իր պտուղները կտա», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անցամ  Լիլիթ Բեգլարյանը: Վերջինս շեշտեց՝ գնահատում է այն փաստը, որ Արթուր Բաղդասարյանը ջանում է քաղաքական դաշտ բերել կանանց: «Կարծում եմ՝ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դեղ չկա. Ժողովուրդ

Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում։ Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան 1 ամիս։ Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա ինդոմետացին կոչվող դեղահաբը։ Այս մասին նույնիսկ «օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր Է  ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված […]

Կտաքանա

Մարտի 09-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին` կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Դատախազները պատասխան են տալու. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանքով առաջացած համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում, եւ, ընդհանրապես, քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական […]

Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն. Ֆրանսուա Օլանդ

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց […]

Կադրային «անհասկանալի» խաղերը սրել են իրավիճակը. Հրապարակ

Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչեւ Մեղրի, նաեւ` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն եւ ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին: Նորանշանակ մարզպետը, ում այնքան էլ չեն սիրում մարզում` «անհասկանալի կերպար» է, եւ կադրային «անհասկանալի» խաղերն էլ սրել են իրավիճակը: Թեեւ մարզպետը վստահեցնում է, որ «խփելուե է որքան […]

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի