02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանի «թեթև» ձեռքով

Նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի իր խնամու` ԲՀԿ վերընտրված նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում.  մասնավորապես ընտրական ցուցակը ծանրութեթեւ անելու գործը վերջինիս «թեթեւ » ձեռքով է կատարվում: Մինչ այժմ տարբեր քաղաքական գործիչների, նույնիսկ կուսակցությունների հետ ունեցած պայմանավորվածություններն այս փուլում, պարզվում է, խախտվում են: Ըստ Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրի` Ծառուկյանը տարբեր գործիչների հետ պայմանավորվել […]

Ում է Աստված երանելի համարում

Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն: Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն: Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն: Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը

ՀՀ կառավարության  այսօրվա նիստից առաջ  ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանը հայտարարերց, որ մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ առաջին հանձնարարականն ուղղվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին: «Կարծում եմ` համակարծիք կլինեք, որ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների ու ներդրողների համար մեր երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովենք մեր քաղաքների, […]

Հունաստանն աջակցում է համանախագահների ջանքերին՝ ԼՂ հիմնահարցում․ դեսպան

Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Տսոունգասը ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ Հունաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ անփոփոխ է։ «Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների ջանքերին՝ խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու ուղղությամբ։ Նախորդ ուրբաթ իմ ելույթը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ Ադրբեջանի երիտասարդ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ սխալ […]

Վարչապետը մեկ ամիս ժամանակ տվեց

Այսօր՝ փետրվարի 16-ին  ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց ավանդական դարձած հանձնարարականները: Վարչապետը նկատեց, որ պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվներին, հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են, կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում: Կարեն Կարապետյանը այդ  նպատակով հանձնարարեց գործադիր բոլոր […]

Ի՞նչ վիճակում  է «Սասնա ծռերի» Վարուժան Ավետիսյանը. կինը մանրամասնում է /տեսանյութ/

«Ամուսնուս վերջին անգամ տեսել եմ  յոթ ու կես ամիս առաջ: Այսինքն՝ ՊՊԾ մտնելուց առաջ: Վերջին լուրը ստացել եմ տասը օր առաջ ու փաստաբանի միջոցով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը: Կնոջ փոխանցմամբ՝ ամուսինը ֆիզիկապես իրեն լավ է զգում.«Կարդում է ու գրում, զբաղվում է յոգայով»: Մանրամասները՝ տեսանյութում:

Երեւանում ծնվել է 376 երեխա

Փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 376 երեխա՝ 186 տղա,   190 աղջիկ:  Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36382 քաղաքացի:

Ռեյտինգային համակարգը հաստատ ընտրություններից հետո կվերանայվի. Ա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ընտրություններից հետո «Դաշնակցությունը» դժվար թե ականկալ մատուցի: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն և ՀՅԴ-ն իշխանափոխության հնարավորության դեպքում միանա ընդդիմությանը, նա ասաց. «ՀՅԴ-ի հետ կապված, չեմ կարծում, անակնկալ լինի, որովհետև մենք ունենք ծրագրեր, և այդ ծրագրերին համապատասխան եթե որևէ մեկը ուզում է համատեղ […]

Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վայքի, Գորիսի, Կապանի,  Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում   տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված