02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

2017 թվականին ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել […]

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա». ո՞ր ակումբը կհաղթի

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»  իր ուժերը կչափի  Վիգոյի «Սելտայի» հետ: William Hill բուքմեյքերական գրասենյակն անգլիական ակումբի հաղթանակը գնահատում է 2.62 գործակցով, իսկ իսպանացիներինը՝ 2․88․ Ոչ ոքիի գործակիցը 3․20 է։ Հիշեցնենք՝ վերոնշյալ հանդիպումը կմեկնարկի այսօր,  Վիգոյում Երեւանի ժամանակով 23։05-ին:  

4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է իրականացված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորումն օրերս ամփոփել է 2017 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ռազմական խորհրդի նիստում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նախ ներկայացրել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրներն ու մարտական հերթապահության կարգը: Գնդապետ Քոչարյանն անդրադարձել է նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցերին` առանձնակի կարևորելով անձնակազմի բարոյահոգեբանական […]

ԱԳՆ-ի արձագանքը

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։ Տիգրան Բալայան. Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի […]

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտության մասին

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի, Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք: Սևագիր […]

Սահմանամերձ գյուղերում տները լուսավորվում են նոր LED լամպերով

Տավուշում՝ Ներքին Կարմիրաղբյուրը, Ոսկեպարը, Դովեղը, Բերքաբերը, Այգեպարը, Վազաշենը, Չինարին, Կիրանցը, Բարեկամավանը և Արցախում՝ Թալիշն ու Մատաղիսն ունեն մեկ նմանություն` բոլոր այս բնակավայրրում տները լուսավորվում են նոր LED լամպերով, և բնակիչների հոգսերը իրենց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարների մասով կրճատվել են: Շնորհակալություն «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությանը այս աշխատանքի համար: Երեխեք ջան, շնորհակալություն ձեզ ձեր ջանքերի ու […]

Շատ վտանգավոր է, երբ այդպես եք աղոթում

Շատ վտանգավոր է, երբ աղոթելիս ասում եք «Տեր, ինձ այս բանը տուր կամ այն բանը»: Մենք իսկապես չգիտենք թէ մեր փրկության համար ինչն է օգտակար, ինչը ոչ: Բայց եթե մի բանից տառապում էք, ավելի լավ է այսպես աղոթել: «Տեր, ես հավատում եմ քեզ, հավատում եմ, որ դու Սեր ես, հավատում եմ, որ Դու միշտ ամենաօգտակարն […]

Հայտնի է պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունների […]

Արա Զոհրաբյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի  ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում […]

Տավուշում ականի վրա զինվորական է պայթել

Քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Չորաթան գյուղի բնակիչ, զինծառայող Շիրազ Սահակյանը պայթել է ականի վրա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին նրա հարազատները: «Վիճակը ծանր է, այս պահին տեղափոխվում է հիվանդանոց: Բոլորն անհանգստացած են, որովհետև տեղի ունեցածը տագնապ է առաջացրել ամբողջ տարածաշրջանում»,-ասաց մեր զրուցակիցը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի