07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի մի զանգով (տեսանյութ)

«Ադրբեջանն ամեն ինչ անում է տարբեր  հարթակներում Արցախի ու ՀՀ-ի դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմաննը հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ որպես օրինակ բերելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը: Ըստ քաղաքագետի՝ սա կթուլացնի Հայաստանի կապը միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի քիչ ինտենսիվություն լինի: «Բոլոր պառլամենտական գործընթացներում նախաձեռնություններով են հանդես գալիս ադրբեջանցիները Արցախի դեմ»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք ծրագրերը, որոնք ԵԱՀԿ-ի գրասենյակն իրականացնում էր Հայաստանում, կշարունակվեն, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանը ոչ մի հիմք չունի այդ ծրագրերը բեկանելու, փակելու ճանապարհը, Ադրբեջանն իրավունք չունի հարց բարձրացնել ծրագրերի դեմ, որոնք կառնչվեն Արցախի հետ, բայց եթե ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքում, կապված են ասենք՝ ոստիկանության կառավարման բարելավման հետ, մամուլի ազատության հետ, ի՞նչ կապ ունի դա կոնֆլիկտների հարցի հետ: Այս գրասենյակը ոչ մի այդպիսի բաներով չէր զբաղվում: Կկարողանան ծրագրերն իրագործել, բայց, բնականաբար, նույնը չի լինի»:

Մեր հաջորդ հարցին, թե ում բացթողումն էր սա, և ինչ կարելի է անել այսօր՝ իրավիճակը փրկելու համար, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Այսօր էլ ուշ չի: Այդ պատմության աղմուկն սկսվեց հունվարից, կա ԵԱՀԿ պառլամենտական վեհաժողով, դուք տեսնում եք, թե ոնց են աշխատում ԵԽԽՎ-ի համաժողովում, ելույթներ ունենում, իսկ ԵԱՀԿ-ում նման ելույթներ չենք տեսել:

Միջազգային կառույցներում շատ կարևոր դեր են խաղում իրենց վեհաժողովները, որոնք քաղաքական մթնոլորտ են ստեղծում, այս 4 ու կես ամսվա մեջ լսե՞լ եք, որ մեր պատվիրակները այդ նիստերում բարձրացնեն այդ հարցը քաղաքականապես: Կարող էին գոնե ասել, որ ինչու պիտի վետոյի ֆորմալ իրավունք լինի մի երկրի կողմից, գոնե այս նախաձեռնությամբ կարող էին հանդես գալ:

Մենք չգտա՞նք մի երկիր, որը դատապարտի Ադրբեջանին, պետական մաարդակի մասին է խոսքը, 57-ի մեջ չկա՞ մի բարեկամ երկիր, որ ասի՝ դա զարմացնում է մեզ և այլն:

Մի քանի երկրներ ուզում են, որ ԵԱՀԿ-ի ներսում էլ փոփոխություններ դրվեն, դժվար չէր առաջարկով հանդես գալ վետոյի իրավունքի վերաբերյալ»: Ստեփան Գրիգորյանը շեշտեց, որ մենք այս հարթության մեջ միշտ էլ Ռուսաստանին ենք աջակցել, մեր գրեթե բոլոր քվեարկություններն ի նպաստ Ռուսաստանի են եղել ԵԱՀԿ-ում, իսկ Մոսկվան նույնիսկ չդատապարտեց Ադրբեջանի այս քայլը:

Քաղաքագետի խոսքով՝ այս հարցը կարող է լուծվել, եթե մեր նախագահը զանգի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորի նախ տոների կապակցությամբ, ապա խնդրի աջակցել այս հարցում: Բնական է, ըստ բանախոսի, որ ՌԴ նախագահը կմերժի, այդ դեպքում արդեն ՀՀ նախագահը կարող է ասել, որ դե ներողություն, բայց արդեն հաջորդ դեպքերում օրինակ պետք չէ պահանջել, որ ՀՀ-ը հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի կամ նախագահի հետ, այսինքն՝ միջնորդ պետք չէ հանդիսանալ, իսկ քվեարկությունների ժամանակ էլ Հայաստանը կգործի այնպես, ինչպես որ պետք է:

«Մեր նախագահը կարող է ասել՝ այդ դեպքում դա ստիպելու է մեզ միջազգային կառույցներում չքվեարկել Ռուսաստանի հետ միասին, քանի որ մենք մեկուսանում ենք՝ բոլոր հարցերում ՌԴ-ի հետ քվեարկելով ԵԱՀԿ-ում, օրինակ՝ Սիրիայի, Ղրիմի հարցում մեզ վրա հույս չդնեք»:

 Այս դեպքում հարցը կարող է լուծվել հօգուտ մեզ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ