02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դատախազության հայտարարությունն ադրբեջանական խնձորի վերաբերյալ

ՀՀ տարածք ադրբեջանական  խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված  միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:   Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն որոշ հասցեներ Երևանում և մարզերում։ Երևան 10:00-16:00 Նոր Արեշ 8փ. 85-125 սեփական տները, ՀԱ Ա-1 թաղ. 129, 131-144 շենքերը, Լենինգրադյան փ. 32, 34, 35, 36, Արզումանյան փ. 13, Շինարարների փ. 7 շենքերը, […]

Իրադրությունն առաջանագծում

Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Թուրքիան նպատակ ունի հնարավորինս շուտ Ռուսաստանի հետ ազատ աևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել: Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիյաթ Զեյբեքչին: Անդրադառնալով մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած ռուս-թուրքական գագաթնաժողովին՝ Զեյբեքչին ասել է. «Երկու երկրների միջև գրեթե բոլոր սահմանափակումներն արդեն վերացված են և մեր գործընկեության մեջ նոր փուլ է սկսվել:  Ռուսաստանի և Թուրքիայի […]

Շարմազանովը Մխիթարյանին հաջողություն մաղթեց (տեսանյութ)

Այսօր հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է «Սելթայի» հետ: «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաջողություն մաղթեց Մխիթարյանին. «Այսօր էլ Մխիթարյանին մաղթենք հաջողություն, հաղթանակ»,-ասաց նա:  

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 67-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 527 վարկանիշային միավոր: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ դասակարգման առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը երկրորդ տեղում է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: […]

«Խի՞ չես մոտիկ գալիս, արի՛…» Տարոնը Ավանում էր/տեսանյութ/

Երևանի գործող քաղաքապետ և ավագանու ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը այսօր`տանն էր, այսինքն Ավան վարչական շրջանում: Տարոն Մարգարյանին մանկուց ճանաչողները հուզված էին.«Մեծացել ու նույն համեստ  ու արդար մարդն է մնացել»: Տարոն Մարգարյանն էլ հուզվում էր ու բոլորի մեջ հարազատ դեմքերի փնտրում: «Խի՞ չես մոտիկ գալիս, արի՛»,-հավաքվածներից մի տղամարդու դիմեց Տարոն Մարգարյանը: Բոլորը օրհնում էին ու փորձում […]

Տեսանելի ապագայում կստորագրվի (տեսանյութ)

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքվելիք համաձայնագիրը կոալիցիոն է լինելու: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ արդեն համաձայնագիրը պատրաստ է, մոտ ապագայում կստորագրվի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նիստի ժամանակ քննարկվել են ԱԺ նախագահի, փոխնախագահների, Կառավարության կազմի մասին հարցեր, ՀՀԿ խոսնակը […]

Պիտի հստակ պարզվի. ՌԴ դեսպանը` ռուս զինծառայողի սպանությունից

«Ես հակված չեմ ինչ-որ ենթադրություններ անել, այդ հարցով պետք է պատկան մարմիններն ու նախաքննությունը զբաղվեն, նախաքննությունն ամեն ինչ կպարզի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն` անդրադառնալով Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայողի սպանությանը: Դեսպանը նշեց, որ պատճառների կամ ենթատեքստերի մասին ինքը չի կարող խոսել, քանի որ պատճառներն էլ նախաքննությունը կպարզի: «Պիտի հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի