14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Սա մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է»

«Երկրի ղեկավարման ճիշտ  ձևն այն է, երբ մեկը դարձնում ես երկու, երկուսը՝ չորս: Բայց երբ երկուսը դարձնում ես մեկ՝ նվազեցնելով սահմանը՝ դառնում է անհեռանկար քաղաքականության մասնակից: Մեր մեջ շագրենի կաշվի հոգեբանություն է մտել», – այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով  լեզվի պետական տեսչության լուծարման մասին:

«Կրճատելը, փակելը սեղմելը ստիպում են, որ մարդը փախչի երկրից: Ժամանակին լեզուն շարժման մեջ էր, բառեր էին ստեղծվում, իսկ հիմա ուզում են փակել լեզվի տեսչությունը: Այն պետք է աշխատի, ավելին՝ լավ աշխատի: Սա մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է: Արևելահայերենը նորմավորված է, իսկ եթե լեզվի տեսչությունը փակվի, արևմտահայերենի նորմավորումը որտե՞ղ պետք է կատարվի»,- նշեց բանախոսը:

Ասուլիսին ներկա գրող Սուսաննա Հարությունյանն իր հերթին նշեց՝ լեզվի տեսչությունը փակելը մտավորականության դեմ արվող մի քայլ է:

«Լեզվին հարվածել, նշանակում է հարվածել պետությանը»,-  նշեց Սուսաննա Հարությունյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ