26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե սխալ ձևակերպումներ եմ անում, հայցում եմ մարդկանց ներողամտությունը»

«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումներն արժանահավատ չի համարում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ երբ Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ 2013 թվականին, մի քանի ամիս հետո փորձ արվեց տրանսպորտի գինը թանկացնել, սակայն նախապես հայտարարվել էր, որ ուղեվարձը չի բարձրանալու:

  «Երևանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ ընդդիմությունն ընտրություններում կարող  է հաղթել, ու դա կարող  է լինել «Ելք» դաշինքը: Ես կարող եմ կոչ անել ընդդիմադիր ընտրողներին, որ չփոշիացնեն իրենց ձայները և թույլ չտան Տարոն Մարգարյանին պլստալ: Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան վերելակներից ելք կա: Սա ընդհանուր գնահատականն է նրա գործունեությանը: Ընդհանուր գնահատականն է՝ անարդյունավետ: Սա չի նշանակում, որ ոչ մի ծառ չի տնկվել, ու բակ չի կանոնակարգվել, այլ նշանակում է, որ կանաչ տարածքի թիվը զիջում է միջազգային չափանիշներին, ու այդ ցուցանիշը Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած տարևիներին չի փոխվել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե շատ ընտրողներ հիմա տատանվում են՝ նրան ընտրել, թե ոչ, քանի որ վերջին շրջանում մուննաթով ու մի տեսակ խորդուբորդ է խոսում, «Ելքի» թեկնածուն արձագանքեց.  «Ընդհանրապես մուննաթով և խորդուբորդով ես սովորաբար խոսում եմ կոռուպցիոներների հետ, եթե որևէ մեկի հետ խոսակցության մեջ նման էլեմենտներ նկատվում են, դա ուղված է քաղաքի, երկրի բյուջեն անարդունավետ կերպով կառավարողներին, չի կարող ուղղված լինել լրագրողներին, հանրությանն, առավել ևս ընտրողներին: Եթե որևէ մեկը նման կերպ է ընկալել, իմ խոսքի մեջ որևէ լրագրող, քաղաքացի դիսկամֆորտ է զգացել, ես ցավում եմ նրա համար: Եթե սխալ ձևակերպումներ եմ անում, հայցում եմ մարդկանց ներողամտությունը, դա չի կարող ուղղված լինել իրենց»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ