03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իրավական սանձարձակություն, կամ ա՛յ քեզ ուրախ նապաստակ

«Գործադիր և օրենսդիր մարմինների կողմից դատական իշխանության և փաստաբանական համայնքի դեմ մեկնարկած գրոհը, այլ կերպ, քան իրավական սանձարձակություն անվանելը, այլևս հնարավոր չէ: Նոր սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունների ներկա ընթացքը ցույց է տալիս մեկ պարզ ճշմարտություն. ամեն ինչ արվում է դատական իշխանության հեղինակությունն է՛լ ավելի նսեմացնելու և է՛լ ավելի վերահսկելի դարձնելու, իսկ դատական իշխանության ձեռքով փաստաբանական […]

Ռեցեդիվ չկա, բայց էլի մերժում են. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ/տեսանյութ/

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանին կրկին մերժեցին: Արդեն 23 տարի պատիժը կրող Գրիգորյանը շարունակ «բղավում է», որ ինքը այլևս ուրիշ մարդ է և երազում է վերադառնալ տուն:   Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:Սա ստեփանի Գրիգորյանի բազմաթիվ հայերից ևս մեկն էր:   «Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը […]

Վարչապետը և Նիդեռլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպմանը վարչապետն անդրադարձել  է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ  ունեցած  արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման,  ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:  Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ […]

Վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում […]

Անչափահասի առևանգման և սեռական ոտնձգության փորձ. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան: 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված […]

Կարեն Կարապետյանը Դոմինիկ դը Բյումանի հետ քննարկել է հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ուղիները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ «Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը  Շվեյցարիայի […]

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, որոնց մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է և հագեցվել ժամանակակից ու եզակի բուժսարքավորումներով: Վիգեն Սարգսյանին են ներկայացվել հոսպիտալում և հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքները, մատուցվող բժշկական ծառայությունները, ինչպես նաև նյութատեխնիկական […]

Լրագրողին ահաբեկելու փաստով քրեական գործ է հարուցվել

2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչութուն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ  տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան […]

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չի ապահովում դեռևս 2016թ. մարտ ամսից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Դեռևս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահովումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի