Հարկային դաշտում խճճված գործարարները դժգոհում են
Շահութահարկի շեմի նվազեցում,հարկաչափի փոփոխություն, ակցիզային հարկի ավելացում եւ էլեկտրոնային հաշվետվությունների պարտադրանք: Սրանք հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասն է միայն, որոնք կիրառվել սկսել են հունվարի մեկից, բայց շատ գործարարներ դեռ չեն կողմնորոշվում հարկային նոր դրույթներում: Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկում է կազմակերպվել Գյումրիի գործարարների մասնակցությամբ:
Հաստատագրված վճար հասկացությունը գործածությունից դուրս է եկել: Մյուսը շրջանառության շեմն է, ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներով գնումներին, բայց հիմա կառավարությունը որոշել է էլեկտրոնային եղանակով կատարել:
Գործարար Կարեն Ավագյանը դժգոհում է, որ էլեկտրոնային եղանակն էլ նորմալ չի գործում, ու առաջացել են մի շարք խնդիրներ:
«Նոր հարկատեսակների ներմուծումը վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին: Նոր հարկատեսակ է շահաբաժինի հարկը: Սրանից դժգոհում են ընտանեկան բիզնեսով զբաղվողները, որոնք նախկինում նման հարկ չեն վճարել, այսինքն բեռը ավելացել է, նշում է «Հարկ վճարողների պաշտպանության» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը, ապա հավելում, որ մեր հարևան երկրում հարկային բեռը քիչ է , մեր հանրապետությունում ամեն տարի ավելանում են:
Բավական շատ խնդիրներ կան մաքսային ոլորտում, ապրանքի արտահանման, ներմուծման հետ կապված, որոշակի խնդիրներ կան հարկային մարմինների հետ փոխհարաբերություններում, ժամկետների ու պայմանագրերի հետ-նշեց Շիրակի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Պետրոսյանը:
Շիրակի մարզի գործարարների խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները ընդունվել են ի գիտություն, դրանց կարևորագույն ու անհանգստացողները ներկայացվելու են հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ: