07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վիզաների դյուրացման հարցում Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջման չի գնա առայժմ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան առայժմ պատրաստ չէ վերացնել Անկարայի հետ առկա սահմանափակումները վիզաների տրամադրման հարցերում։

«Այս պահին Թուրքիան միակողմանի հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման հարցը՝ նպատակ ունենալով ավելացնել Թուրքիա մեկնող  ռուս զբոսաշրջիկների թիվը։ Ռուսաստանը, սակայն, առայժմ պատրաստ չէ դեռևս 2010թ․ ստորագրված երկկողմանի վիզաների ազատականացման պայմանագրի վերականգմանը»,- ըստ թուրքական «Gazeteduvar» թերթի կայքի՝ ասել է ռուս դեսպանը։

Վերջինս նաև անդրադարձել է սիրիական ճգնաժամի հարցում ռուս-թուրքական հարաբերություններին։ Թուրքիային Ռուսաստանին համատեղ ուժերով հաջողվել է կյանքի կոչել Աստանայի պայմանագրի դրույթները, որով նախատեսվում էր անվտանգության գոտիներ ստեղծել։ Յերխովը, սակայն, նշել է, որ առայժմ ամեն ինչ հարթ չի ընթանում Սիրիայում։ Դեռևս պահնապվում են ահաբեկչական կազմակերպությունների մնացորդները, որոնց դեմ պետք է պայքարել։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ