05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու՝ լինելով իշխանության կողմից առաջադրված (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց, որ սա պատմական նիստ է. առաջին անգամ նոր սահմանադրական կարգով նախագահ է ընտրվելու: Նախագահի միակ թեկնածուն է Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Շարմազանովը հիշեցրեց, որ նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արմեն Սարգսյանի ելույթը դիտելիս՝ պարզ երևում […]

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ հայտնի հաղորդավարուհու մասնակցությամբ խարդախության դեպքերի վերաբերյալ

ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային  և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված […]

ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի […]

Ամեն ինչ լավ է լինելու. Կարեն Ավագյան

Փետրվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևներ հանձնվեցին նախորդ տարի երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդ գործիչներին, երիտասարդական և ուսանողական կառույցներին, լավագույն ծրագրերին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն […]

«Պետության գլխի հիմնական գործառույթը Սահմանադրության դրույթներին հետևելն է» /տեսանյութ/

  Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ կիսանախագահական ինստիտուտից մենք անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ նախագահը դարձել է միայն պետության գլուխ:  Բանախոսը նշեց՝ եթե նախկինում հանրապետության նախագահը առավել մոտ էր կանգնած գործադիր իշխանությանը, ապա այժմ՝ խորհրդարանական կառավարման պարագայում, նախագահն իրականացնում է բացառապես պետության գլխի լիազորությունները: «Պետության […]

Այդ հարցը վերաբերում է Սերժ Սարգսյանին. Արմեն Սարգսյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ծանոթացել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նա ասում է, որ վարչապետ չի դառնալու: «Կարծում եմ՝ այստեղ ունենք եթե-ների շարք, եթե ես ընտրվեմ հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա այստեղ, […]

«Քաղբանտարկյալների խցերը նոր տերեր կունենան».իշխանափոխության կոչ/տեսանյութ/

Այսօր՝ մարտի 1-ին 10 տարի առաջ կատարված ողբերգական դեպքերի առիթով «Երկիր ծիրանի» կուսակցությունը ակցիա իրականացրեց ԱԱԾ-ի մոտ: Կուսակցությունը մեղադրում է ԱԱԾ ղեկավար Կուտոյանին դավաճան լինելու մեջ և ընդգծում, որ իրենք քաղբանտարկյալների կողքին են: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ իրականության առաջ չի կարելի աչք փակել.«Մեր քաղբանտարկյալները անպայման ազատ են արձակվելու ու այն բանտախցերը, […]

Խարբերդի ամառանոցներից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 28-ին՝ ժամը 19:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մուտք են գործել տուն և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1967 թ. ծնված Վ. Կ.-ի դին:

Մարտի 1-ի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Փաստանջյանը մանրամասնեց/տեսանյութ/

10 տարի առաջ այսօր՝ մարտի 1-ին  տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնք մինչև օրս բացահայտված չեն: Այդ առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ԱԱԾ-ի շենքի դիմաց րէ։ Կուսակցության անդամները այստեղ են եկել  «Դժոխքի երաժշտություն Հայաստանում» ցուցապաստառով,ինչպես նաև  «Սասնա ծռեր» խմբի անդամների, 10 տարի առաջ Մարտի 1-ին զոհված 10 անձանց լուսանկարներից կազմված պաստառներով։ Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով ելույթ ունեցավ՝ դիմելով […]

Ես հպարտ կլինեմ լինել և՛ ձեր նախագահը. Սարգսյանը՝ «Ելք»-ին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ինքը համաձայն է, որ կրելու է պատասխանատվություն ՀՀԿ-ի հանդեպ եղած անվստահության ու քննադատությունների համար: Արմեն Սարգսյանը չհամաձայնեց. «Ոչնչի հետ համաձայն չեմ»,-ասաց, ապա նշեց, որ ինքը ՀՀԿ-ի կողմից է առաջադրվել, սակայն ուրախ կլինի, որ դառնա բոլորի նախագահը: «Ես հպարտ կլինեմ, որ եթե ընտրվեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի