Նախարարն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական տեղամասեր (Տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, նախարարին ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նշեց, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Իրականացվել է նաև շուրջ 18.8 […]


































