09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կառավարությունում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ  այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է  համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային  40  հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված  գումարից համայնքների  ներդրումը կազմում է  791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը  պետական […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:  Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել Նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է […]

Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում դեսպան: Այդ պաշտոնում նա կփոխարինի Իվան Վոլինկինին: Ս.Կոպիրկինը ծնվել է 1962 թ-ին: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը, նա Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր:

Քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. ապրիլի 3-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ  իր քույրն ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը կեսարյան հատումով՝ հղիության 7-րդ ամսում,  ունեցել է արական սեռի երեխա, ով […]

Թուրքմենստանում արգելվել է շորտերի և լողազգեստների վաճառքը

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը շարումնակում է իր տարօրինակ որոշումներով զարմացնել ոչ միայն սեփական հասարակությանը,որն արդեն երևի սովորել է էքսցենտրիկ նախագահի քայլերին,այլև միջազգային հանրությանը… “Ազատություն” ՌԿ-ն հաղորդում է,որ Թուրքմենստանի բռնապետը այժմ էլ որոշել է արգելել սեփական ժողովրդին կրել կիսաանդրավարտիքներ՝շորտեր և լողազգեստներ… Այո՛,միջինսասիական այդ երկրում,որտեղ ամռանը ջերմաստիճանը կարող է անցնել +50 աստիճանը և որը նաև ունի լողափեր,քանի […]

Դատախազը 3.5 տարի է պահանջել մահացած ծննդկանի գործով բժշկի համար

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ապրիլի 6-ին շարունակվել է  ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատաքննությունը:  Մեղադրական ճառով հանդես է եկել  գործով մեղադրող Արա Մնացականյանը: Մեղադրող դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 […]

Պատահարից 4 օր անց ուղևորուհին մահացավ

Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես C 180»-ի վարորդը, 4 ուղևորները, «ԲՄՎ-316»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 6-ին, ժամը 1.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով հիվանդանոց […]

Անի Զախարյանը վերադառնում է. ուզում է նախարար դառնալ

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Ավելին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ սփյուռքից արդեն գործընկերներ ունի: Նա նաև ասաց, որ  հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին: «Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,- նկատեց նա: Հարցին՝ եթե լինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի