01 Մարտի, Saturday, 2025
KFC

Արդբեջանում արտահերթ նախագահական ընտրւթյուններ են

Ադրբեջանում այսօր՝ ապրիլի 11-ին, նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում, գրանցված է 8 թեկնածու, հաղորդում է Trend գործակալությունը։ Երկրի 125 ընտրատարածքներում բացվել են 5426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամասեր։ Ընտրություններին հետևելու են մեկնել 894 միջազգային դիտորդներ, տեղական դիտորդների թիվը 58175 է։ Ընտրության հնարավորություն ունի 5 մլն 309 հազար 434 մարդ։ 

Թեկնածուներն են՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից՝ Ղուդրաթ Հասանգուլիևը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից»՝ Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից՝ Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուսակցությունից՝ Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից՝ Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և «Ադրբեջանի դեմոկարտական կուսակցությունից»՝ Սարդար Մամեդովը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ