25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահաբեկչական խմբերը Սիրիայում կարող են ակտիվանալ.արաբագետ

«Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը շատ տարօրինակ է: Նույնիսկ կարելի է ասել, որ իրավիճակը նախորդ տարիներին ավելի կայուն էր, քան հիմա»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

Քոչարյանը ընդգծեց, որ Սիրիական հակամարտության պատմության մեջ վերջին տարիներին ստեղծվել է իրավիճակ, երբ ռեալ վտանգ կա՝ գերտերությունների կողմից ռազմական ուժի կիրառման՝ առանց մյուս կողմի հետ հաշվի նստելու:

Բանախոսը նկատեց՝ ֆորմալ սրացման համար հիմք հանդիսացան Դումայի հատվածում քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները,չնայած  ռուսական կողմը հերքեց, որ նման բան է եղել, բայց Արևմտյան կոալիցիան շարունակում է պնդել, որ դա տեղի է ունեցել: Քոչարյանի խոսքով՝ իրավիճակը  ավելի լարվեց, երբ ռազմաբազայի ռմբահարում եղավ, մեղադրանքն ուղղվեց Իսրայելին, որը ռազմահարման կազմակերպիչ համարվեց:

«Ցանկացած լարում անմիջապես անդրադառնալու է մեր տարածաշրջանի վրա, երբ նայում ենք՝ ինչն է թիրախավորված, օդանավակայաններն են, օդային ուժը, սա միակ առավելությունն էր, որ ուներ Սիրիայի կառավարությունը՝ հակաահաբեկչական պայքարում»,-նշեց Քոչարյանը:

Նա նկատեց, որ ահաբեկչական խմբերը չեն վերացել, կարող է երկրորդ ռաունդը սկսվել: «Ահաբեկչության դեմ պայքարը վերջացնում են, բայց Ասադը պետք է չլինի իշխանության ղեկին, այսինքն՝ նորից օրակարգ է գալիս այդ հարցը: Մյուս վտանգը Սիրիայի տարածքում գործող տարբեր դեէսկալացիոն գոտիներն են, այսինքն՝ սա կարող է վերածվել նորից ռազմական դաշտի»:

Հայկ Քոչարյաը նկատեց, որ  մյուս վտանգը հայկական համայնքի համար է, որը չնյած տարիների հյուծող պատերազմին կայուն է:

«Սիրիայի հյուսիսում էլի կան հայեր, որտեղ մտադիր էր Թուրքիան ակտիվ գործողությունների անցնել: Այստեղ խնդիրն ավելի լուրջ է, սպասում են՝ տեսնեն միջազգային հանրության արձագանքը վերջին զարգացումներին ինչպիսին կլինի»,-փաստեց արաբագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ