24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը. Բաբլոյան

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին՝ վառելով գունավոր ջահեր նիստերի դահլիճում, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, բայց հիմա ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, երկրորդը՝ թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում նրանց, ովքեր այստեղ աշխատում են:

Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլև բժիշկ, ով չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին, քաղաքացիներին դնեն նրանց առողջությունը կամ կյանքը վտանգող պայմանների մոտ: 

Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,-ասաց Բաբլոյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ