25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեստապարը (ստրիպտիզ) ինչի՞ համար է մեր իրականությանը

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ըստ որի՝ հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղեկայման համար սահմանափակումներ կինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկություն ներկայացրեց «հեսատապարը» (ստրիպտիզ) ընդհանրապես շպրտել մի կողմ:

«Սահմանափկման ենթակա հեստապարը, հիշո՞ւմ եք, 2000-ականներին ուզեցին ինչ-որ պարտադրանքով բերել, հիմա ես հասկանում եմ, որ հիվանդ մարդիկ ուզում են տեսնել ոնց են ուրիշները մերկանում, բայց չի՞ կարելի ՀՀ-ում առայժմ գոնե դրանից ձեռնպահ մնալ: Հեստապարը ինչի՞ համար է մեր իրականությանը»,-ասաց նա: Ըստ Բոսանջյանի՝ նման սահմանափակման ռեժիմը ոչ այլ ինչ է, քան ռիսկերի սահմանափակում: «Հեստապարը մեր բարոյական կերպարի հետ դժվար է պատկերացնել, մասնավորապես հանրային կյանքի ավելի կարգավորման նպատակ է հետապնդում: Արեք, հեստապարը շպրտենք էն կողմ, հասկանո՞ւմ եք հիվանդ մարդկանց համար, որ ուզում են մարդկանց մերկացած տեսնել, ասենք, պետությունը պետք է դրա մասին մտածի, դեռ մի հատ էլ օրենք ստեղծի: Կամ էլ ասենք՝ ովքեր անտանելի հիվանդ են, ահավոր գումարներ մուծեն, որ մեր բյուջեն էլ լցվի դրանով»,-ասաց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ եթե կետեր կան, որոնք ցանկում լրացնելու համար կառաջարկի պատգամավորը, կքննարկեն, իրենք էլ կարծիք կհայտնեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ