11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց. հուզիչ էր /տեսանյութ/

Քիչ առաջ Եղվարդի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկին դիմավորեցին ընկերները և որդին: Վոլոդյա Ավետիսյանը համազգեստով էր և կրծքին կրում էր բազմաթիվ մեդալներ: Ոստիկանության աշխատակիցները հարգանքով ճանապարհեցին գնդապետին: Մանրամասները` տեսանյութում:

«Չեմ վախենա ասել՝ ես հարգեցի այս մարդուն»

Ես կյանքումս չէի պատկերացնի, որ ինձ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը չի ընկալվի որպես միանշանակ բան: Ես 2008-ին փողոցներում գոռացել եմ հայհոյանքներ նրա հասցեին:   Իմ հրապարակախոսության մեծ մասն եղել է իրան ընդդեմ: Իսկ հիմա, չեմ վախենա ասել՝ ես հարգեցի այս մարդուն: Ընկածին երբեք չեմ խփի: Հիմա ավել բան գրելու չի: Իսկ նոր իշխանությանը դեռ կտեսնենք […]

Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հատուկ հայտարարություն են տարածել՝ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու,մասնավորապես,ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, […]

«Կոչ եմ անում ճամպրուկ հավաքողներին. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան

«Եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հույս ունեն, որ շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը. ժողովուդը հաղթել է ու այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»,- ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երկար տարիներ երկրում ստեղված ատելության մթնոլորտին. «ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր […]

Հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:   Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը

Չորեքշաբթի կսկսվեն իշխանության հետ բանակցությունները

«Իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, և ես հասկացա, որ մեր թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, 2 ժամից ինձ առաջարկում էին, որ հրաժարական տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմս եփական […]

ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։            Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության […]

«Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու»

Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու, նրանք բիզնես արտոնություններ չեն ունենալու: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը նախաձեռնության» անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ ուսուցիչները պիտի զբաղվեն միայն ու միայն երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ, ոչ թե քաղաքակությամբ: «Մեր բուհերը կիլոմետրերով հետ են աշխարհից, պիտի սկսենք նրանից, որ […]

Եւս 4 նախարարներ վերանշանակվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով եւս 4 նախարարներ են նշանակվել: Մասնավորապես, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրաչյա Ռոստոմյանը, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Լեւոն Մկրտչյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը եւ բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի