«Այսօր մեր հասարակությունը հասունացել է» /տեսանյութ/
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է ՝ իրոք, ՀՀ-ում իշխանափոխություն է ընթանում․ այդ պրոցեսը հիմա շարունակվում է։
«Ակնհայտ է՝ Փաշինյանը ԱԺ-ի կողմից պիտի վարչապետ ընտրվի, եթե ԱԺ պաշտագավորները համարում են, որ իրենք պետականամետ են։ Ես չեմ թաքցնի՝ շատ էի մտահոգվել Կարեն Կարապետյանի հայտարարությամբ, որտեղ ինքը ողջունում, գողում էր մեր ոստիկանության աշխատանքը։ Այո՛, ոստիկաններից շատերը իրենց կոռեկտ են պահել, բայց չենք կարող թացքցել՝ ահավոր կոպիտ սխալներ են եղել, բիրտ ուժեր են կիրառվել, մարդու իրավունքներ են խախտվել, իսկ էդ մարդը (նկատի ունի Կարեն Կարապետյանին) չի կարողանում ադեկվատ գնահատել այս ամենը», – ասաց բանախոսը։
Վերջինս նշեց՝ այսօր մեր հասարակությունը հասունացել է։
«Նախկին իշխանությունը այս հասարակությունը արժանի չէ, այսինքն՝ արժանի չէ, որ այս հասարակությանը ղեկավարի։ Միտինգների այսպիսի հարուստ պատկեր անգամ աշխարհի ամենադեմոկրատ երկրներում չենք տեսել, որքան խաղաղ ու կոռեկտ են նրանք։ Մենք տեսանք, թե որքան տաղանդավոր երիտասարդներ ունենք։ Ես տեսել եմ, թե մեր քաղաքացիները ոստիկանության բաժանմունքներում որքան կոռեկտ, քաղաքավարի էին իրենց պահում։ Այս հարասարակությունը պահանջում է իշխանափոխություն․ այլ տարբերակ չկա», – ասաց քաղաքագետը։