25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատրաստ ենք լծակները կիսել նրանց հետ, պայմանով, որ վարչապետ լինի ժողովրդի թեկնածուն. Փաշինյան

 «Ուրիշ լծակ չկա: Ես չեմ ասում՝ ես լինեմ վարչապետ, դա ասում է ժողովուրդը: ՀՀԿ-ն ասում է, որ բոլոր լծակները, որոնք ազդում են ընտրությունների վրա, պատրաստ է քննարկել, մեզ տեղեր տա հանձնաժողովներում, մենք ասում ենք, որ այդ ինստիտուտը վարչապետն է, մյուս ինստիտուտներում մենք պատրաստ ենք քննարկել իրենց ներկայության հարցը:

Լծակները գտնվում են վարչապետի ձեռքում, և այս հաղթանակը կերտած ժողովուրդը պետք է համոզված լինի, որ հաղթանակը ճանաչվել է: Վճռական է վարչապետի պաշտոնը, քանի որ լծակները կենտրոնացած են նրա ձեռքում: Եվ ես չեմ բացառում, որ գործող կառավարության որոշ անդամներ կլինեն նաև ժամանակավոր կառավարության կազմում:

Պատրաստ ենք լծակները կիսել նրանց հետ, պայմանով, որ վարչապետ լինի ժողովրդի թեկնածուն»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարության ներկայացուցիչների հետ չեն գնում կոմպրոմիսի և անդրադառնալով այն տեսակետին, թե կառավարությունը համաձայն է ընտրությունները վերահսկելու բոլոր լծակները տալ իրեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ