25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞րն էր Փաշինյանի հաջողության գրավականը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ թավշյա հեղափոխության հանգեցրեց  հասարակության դժգոհությունը,  սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, արդարության բացակայությունը և, իհարկե, իշխանությունների վերաբերմունքը հասարակ ժողովրդի նկատմամբ։
«Իշխանությունների  բացարձակ անտարբերությունը, ցինիզմն ու  երեսպաշտությունը, որով արձագանքում էի հասարակության  խնդիրներին,  արդեն հեղափոխության նախադրյալ էր», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ըթնացքում այսպիսի տեսակետ հայտնեց  Հակոբ Բադալյանը։

Բա նշեց՝  մեր երկրում քաղաքացիական անհնազանդության փորձեր անելիս մինչև հիմա մարդկանց ասում էին՝ դուք եկե՛ք հանրահավաքի, մենք կխոսենք, դուք կլսեք, ձեր գործը լսելն է, մեզ հավատալն է, իսկ  Փաշինյանն այլ կերպ վարվեց։
«Փաշինյանն արեց այլ բան՝ առաջարկելով գնալ գործողությունների։ Մարդիկ սկսեցին մասնակցել շարժմանը։ Բացի լսողից՝ մարդիկ անողի դերում հայտնվեցին, իսկ կոնկրետ առաջարկը բերում է հանրության կոնկրետ գործողություններին․ այս առումով, կարծում եմ՝ հաջողության գրավականներից մյուսը նաև սա էր»։ հնարավորինս արագ պետք է ընտրական մեխանիզմը կարգի բերել և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եթե ժամանակը երկարի, ապա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի առումով խնդիրներ կառաջանան, որովհետև հասարակության մեջ անմիջապես սկսելու են ակնկալիքները Նիկոլից, հետո հիասթափություն լինի», – ասաց բանախոսը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մեր երկրում կանցկացվեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, ինչի արդյունքում վերջապես  ակնհայտ կլինի ժողովրդի կամարտահայտությունը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ