25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երևանում տիրում ա «Գյադաների ժամանակը»»

Ներքաղաքական լարվածությանը զուգահեռ մոռացության է տրվել մայրաքաղաքային կարգուկանոնը։ Մի քանի ամիս առաջ հրապարակված «աշխարհի ամենաանվտանգ քաղաքների» դասկարգման մեջ Երևանը ամենաանվտանգների ցանկում էր, էսօր Երևանում տիրում ա «Գյադաների ժամանակը»։

Ամեն փնթի բոշա Երևանի փողոցներում անում ա էն ինչ ուզում ա ու էս ամեն ինչը փորձում են վերածել քաղաքական ներկայիս իրադարձությունների խորհրդանիշի։ Հասկացանք հրապարակի մեջտեղում և հարակից փողոցներում գավառական հրճվանքով ասֆալտին խորոված անելն ու թաթուլի երգերի տակ գիշերային տրտինգ տալը ինչ-որ չափով էմոցիոնալ պորթկում էր, բայց, ժողովուրդ ջան, էս վիճակն արդեն չափերը անցնում ա։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդներ, կազմակերպիչներ էս հարցերը ձեզ ամենաշատը պետք ա հետաքրքրի, իշխանությունները սա կարող են անգամ միտումնավոր անել։ Դուք էլ ասում եք էսօր ժողովրդի իշխանությունն է հաստատված, ուրեմն անհապաղ միջոցներ ձեռնարկեք էս բարդակը վերացնելու համար։ 

Շատերն ասում են, որ «Ոստիկանությունը հատուկ անտեսում ա, որ բարդակի վերածվի ու շարժումը անվանարկվի», բայց հատկապես այս պարագայում դուք պարտավոր եք ստիպել Ոստիկանությանը, որ քայլեր ձեռնարկվեն։ Կոնկրետ Երևանի փողոցները դարձել են խիստ վտանգավոր ու չզարմանաք, եթե շատ շուտով մասսայական անկարգությունների վերածվի էս ամեն ինչը։ Երեկվա վրաերթն էլ ավարտվեց նորածին երեխայի մահով… 

Հ.Գ. Ես շատ հեռու եմ էն մտքից, որ աշխարհում գոյություն ունեն կատարյալ հասարակություններ, բայց վստահ եմ, որ ցանկացած արատավոր երևույթ զարգանում կամ բացառվում է տվյալ երևույթի համար առկա միջավայրի առկայությունից։ Ժամանակին Բռաբուսներն ու Բենթլիները կոռուպցիայի, ամենաթողության ու իշխանական հղփացածության խորհրդանիշներ էին, այսօր՝ սիգնալ տվող ու «ճշտով փողոց փակող լավ տղերքի»։

Ժամանակին ասում էինք/էիք, որ անորակ հայկական սերիալները պետք ա վերացնել, որովհետև դեգրադացնում ա քաղաքացուն, այսօր՝ շարժման հարթակից էլ սերիալի դերասան չմնաց, որ չմիանա շարժմանն ու ողջույնների չարժանանա։ Օեկների ու մնացած միացածների մասին էլ չասած։ Լուրջ մտածելու տեղիք ունեքն ժողովուրդ։ Էս վիճակը պետք ա անհապաղ փոխել….

Նարեկ Սամսոնյան 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ