29 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բոլոր այն մարդիկ, որոնք փորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել, պատասխան են տալու օրենքի առջեւ

Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով, հայտարարում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ հավելում. «Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք փորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի […]

Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հ1-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն […]

Բազմազավակ հայրը Երեւանի քաղաքապետարանի մոտ ինքնահրկիզման փորձ է արել

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ միջին տարիքի մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձել է ինքնահրկիզվել: Ոստիկանները քաղաքացուն ձեռնաշղթաններ են հագցրել և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Տեղում հավաքված քաղաքացինները նշել են, որ քաղաքացին հաճախ է լինում քաղաքապետարանի շենքի մոտ, իսկ այսօր նրա հետ են եղել երեք անչափահաս երեխաններ։ Երեխաններին նույնպես տեղափոխել են ոստիկանական բաժանմունք իրենց հոր […]

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով իրանական ապրանքների արտահանման արգելքին. ՏԶՆԿ

Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: Կորոնավիրուսի հետևանքով սահմանին առաջացած իրավիճակի վերաբերյալ իր վերլուծության մեջ ՏԶՆԿ-ն գրում է. «Արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին […]

Ճշմարտությունը մեկն է՝ տնօրենն է, գավազանն էլ նրա ձեռքին է. Կառավարման ճգնաժամ Մատենադարանում /տեսանյութ/

Կառավարման ճգնաժամ Մատենադարանում. աշխատողների միավորման ազատության ոտնահարումները փակ խմբային կառավարման մշակույթի պայմաններում. չարաշահումներ. հաղորդում հանցագործության մասին. ակադեմիական համակարգի դիմադրությունը հեղափոխությանը. Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը,  Ալլա Խառատյանը մարտի 4-ին Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած սպասելիքների տրանսֆորմացիայից, չարաշահումներից, որոնք գլխավոր դատախազությունում, բանախոսների խոսքով՝ փորձ է արվում կոծկել:  Մանրամասները՝ տեսանյութում:   

Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ». Գևորգ Պետրոսյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ կոչ արեց չշեղվել բովանդակությունից և անբովանդակ ելութներ չունենալ: Հակոբյանի կոչին արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել: «Հարգելի պարոն Հակոբյան, Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»: […]

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի դիմաց․ պահանջում են թույլ տալ կայանել Հանրապետության հրապարակում

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են լուծել կայանատեղիների խնդիրը: Վարորդներին հունվարի 25-ից արգելվել է ավտոբուսները կայանել Հանրապետության հրապարակի տարածքում, ինչը առաջացրել է նրանց դժգոհությունը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք 10 տարի շարունակ ավտոբուսները կայանել են հրապարակի տարածքում: Ըստ ակցիայի մասնակիցների՝ գրեթե երկու ամիս չաշխատելու պատճառով իրենք նաև ֆինանսական կորուստներ […]

Երկու տարի լինելով իշխանության ղեկին և տիրապետելով միապետական լիազորությունների՝ Փաշինյանն այդպես էլ չդարձավ իշխանություն, մնաց բողոքող ընդդիմադիր գործիչ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրերին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլը լավն է, կադրերը՝ վատը։ Այս թեզը շրջանառության մեջ են դնում իշխանական քարոզիչներին ու ֆեյքային ՊՈԱԿ-ները՝ քաջ գիտակցելով որ ամբողջ իշխանությունը հիմնված է Նիկոլ Փաշինյանի վրա և իշխանությունը փրկելու համար պետք է ստորացնել, […]

«Բոլոր հայի վաստակներն ու այլազգիները թող չքվեն մեր երկրից». թուրք հաղորդավար

Թուրքիայի Ուրֆա  քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով: Այս մասին տեղեկացնում է yeniakit.com.tr կայքը: Հաղորդավարը փորձել է արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները և Թուրքիայում ապրող այլ ազգերին, այդ թվում` հայերին, կոչ է արել «չքվել» երկրից: «Կարող են լինել այնպիսի մարդիկ, որոնք համարում են, թե սա իրենց հայրենիքը չէ, սա իրենց […]

Հիվանդ շներին տեղափոխել են գոմ, որտեղ կովերի վրա են փորձեր անում. ՀՈԱԿ-ում խայտառակ իրավիճակ է /տեսանյութ/

Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությունն առնվազն այս պահին տապալված է: Թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը չի ծառայում նպատակին, քանի որ մեկ տարի առաջ ստեղծված ՀՈԱԿ-ի աշխատանքը մասնագետներն ու կենդանասերները անբավարար են համարում:  «Հենարան» մամուլի ակումբի հյուրերը անասնաբույժի օգնական  Հրանտ Դավոյանը և կենդանասեր Նաթելա Բուդաղյանն անդրադարձել են ՀՈԱԿ-ի գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի