13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կարող են լինել մարդիկ, որոնք մեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող են լինել մարդիկ, որոշ հանգամանքներից ելնելով, խնդրենք, որ իրենց տանը մեկուսանան. Վարչապետ

Ջերմուկում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է, որ ավելի շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, քանի որ Էջմիածնում մարդկանց են մեկուսացնում։

«Էդ ինչ հարց ա ծագում, էդպիսի հարց չտաք այլևս երբեք, որովհետև կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։

«Կարող է լինել այսպիսի երևույթ՝ կարող են լինել մարդիկ, որոնք մեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող են լինել մարդիկ, որոշ հանգամանքներից ելնելով, խնդրենք, որ իրենց տանը մեկուսանան», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ