28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կորոնավիրուսի տարածումից ելնելով՝ ՀՀ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան ՍԴ-ի նիստին ներկա գտնվելուց. ՍԴ նախագահ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետեւել նիստի ընթացքին։

Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ