23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն իր քաղաքական թիմով պետք է ներողություն խնդրի այդ բառերի համար․ Վիտալի Բալասանյան

Թույլ չենք տալու, որ  հեղափոխությունը փորձեն տեղափոխել Արցախ։  Այս մասին այսօր՝ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտած տեսակետին, թե Արցախում կան դավադիր ուժեր՝ վերջինս նշեց, որ այդ միտքը ինքն իրեն չի վերագրում։

«Երբ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե  Արցախի ժողովուրդը պետք է ձայն չտա իրենց թշնամիներին, ես չգիտեմ՝ ովքեր են այդ դավադիր ուժերը, առ այսօր այդպես էլ մենք չտեսանք այդ ցուցակում, թե ովքեր էին նրանք։ Մենք չտեսանք այն թշնամիներին, ում Արցախի ժողովուրդը պետք է իր ձայնը տա»։

Վիտալի Բալասանյանը նաև ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչ է նշանակում «նախկին» ասվածը, կամ, թե ինչ է նշանակում «նոր Հայաստան» ասվածը։

«Այսինքն մենք չունեի՞նք Հայաստանի և Արցախի Հանրապետություններ, հայտնվել էինք մի ամայի տարածքում ու սկսել կառուցել նոր Հայաստա՞ն՝ աբսուրդ, ինչի՞ մասին է խոսքը։

Ինձ համար շատ մեծ պատիվ է եղել ճանաչել նրանց, բոլոր նախագահների հետ ծառայել եմ, պաշտոն եմ զբաղեցրել ժամանակ առ ժամանակ։ Ի՞նչ է նշանակում նախկին, կամ ես սրա մարդն եմ, նրա մարդն եմ։

Իմ անցած ճանապարհը, իմ տոհմը, իմ բոլոր չափանիշները չեն  համապատասխանում, որ ես ինչ-որ մեկի մարդը լինեմ։ Ես իմ երկրի ու ժողովրդի մարդն եմ, ես պարտական եմ այս  երկրի ու այս  ժողովրդի առջև, որևէ մեկի առջև պարտական չեմ»,– ասաց նա։

Վիտալի Բալասանյանը հորդորով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Եվս մեկ անգամ պետք է բարձրաձայնեմ, որ Նիկոլ Փաշինյանը թող  արագ ներկայացնի դավադիր ուժերի ցուցակը, որ Արցախում էլ իմանան նրանց, կամ այդ ուժերի  անունները․․․ պոպուլիզմ, մանիպուլացիա, վտանգավոր հայտարարություններ, Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության ղեկավարն իր թիմով պետք է ձեռնպահ մնա և րոպե առաջ  հանրության առաջ ներողություն խնդրի այդ բառերի համար։ Ժամանակը կգա, մենք կբարձրաձայնենք և նույն Նիկոլ Փաշինյանին և նրանց, ովքեր սատարում են, պատասխան են տալու այդ բառերի համար։ Այսօր պատմական օր է բոլորիս համար և նույն Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության համար, ես խնդրել եմ, որ ձեռնպահ մնան, առաջարկել եմ, որ ձեռնպահ մնա, կոչ եմ արել ու հիմա էլ կոչ եմ անում ձեռնպահ մնալ նմանատիպ հայտարարություններ անելուց, և  չփորձել հեղափոխությունը տեղափոխել Արցախ, թույլ չենք տալու, չենք լքի այդ մարտական հենակետը, որպեսզի այդ հեղափոխությունը չտեղափոխվի Արցախ»,- նշեց  Վիտալի Բալասանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ