29 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ուղիղ դերակատարում ունենալ. ԱԳ նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի՝ Արցախյան հարցով վերջին հանդիպման […]

ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի նշանակման մասին վարչապետը մարտի 19-ին որոշում կկայացնի

ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է վերնշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։ «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրավապահ համակարգում պրոբլեմներ կան։ «Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի […]

Չպետք է թույլ տանք հանրաքվեն չեղարկել. Փաշինյանը կփորձի հանրաքվեն չեղարկել այն ժամանակ, երբ վստահ լինի, որ անգամ կեղծիքներ չի կարողանա անել, իսկ առանց դրանց 650 000 «Այո» չի հավաքվի. Նարեկ Սամսոնյան

Մենք չպետք է թույլ տանք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկվի, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձելու է հանրաքվեն չեղարկել այն ժամանակ, երբ 100 տոկոսով վստահ լինի, որ անգամ կեղծիքներ չի կարողանալու անել, իսկ առանց կեղծիքի էլ չի կարող 650 000 «Այո» հավաքել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝  նշելով […]

Հեղափոխության իշխանության ներկայացուցիչները սիրով մասնակցում են նախկինում «հաջողակ գործարարների» միջոցառումներին. Էդմոն Մարուքյան

Մի բան ակնհայտ է, անցումային արդարադատության համատեքստում սա մի մեխանիզմ է, որը պետք է կիրառվի, այլընտրանք չկա: Այսօր Ազգային ժողովով այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» որոշման նախագծին:   «Բայց մեկ այլ հանգամանք կա, հայտնի սկզբունք կա, որ ավելի լավ է մեկ հանցագործ չպատժվի, քան […]

Գուցե ձեր հարազատներն են կաթից թրիքը հանել ու ձեզ հրամցրել. գյուղացու կյանքում ոչինչ չի փոխվել. ֆերմեր

Նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը ահազանգում է, գյուղերը դատարկվում են, գյուղացիները հուսալքված են, որովհետև կառավարության որևէ անդամ երբևէ չի փորձել գյուղացու կողքին կանգնել և այս պահին էլ չկա խոսակցություն գյուղացուն օգնելու մասին: «Վարչապետը վերջերս անդրադարձավ գյուղատնտեսությանը և ասաց, որ մեր պանիրը մրցունակ չէ, որովհտև այդ գյուղացու կթած կովը թրիքոտ է: Դրանից հետո ՍԱՊԾ պետը ցինիկորեն հայտարարեց, որ անցել են […]

«Մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»․ Վազգեն Մանուկյան

Անկախ-ի խնդրանքով «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին։ -Պարոն Մանուկյան, արդյո՞ք ներկա Սահմանադրական դատարանը խանգարում է նոր իշխանություններին իրականացնել բարեփոխումներ, զարգացնել մեր երկրի տնտեսությունը, բարելավել ժողովրդի կենսամակարդակը, լուծել կրթության, առողջապահության ոլորտների խնդիրները, ապահովել երկրի անվտանգությունը, կառուցել արդար պետություն ու առողջ հասարակություն։   -Այն լիազորությունները, որոնք ունի […]

Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք. Վիտալի Բալասանյան

Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է: Այս մասին Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա նշեց, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր […]

Հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է

Հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է: Հիվանդությունը՝ մտքից է: Սովորաբար մեզ բոլորիս լավ կամ վատ մտքեր են գալիս: Ինչպիսին մտքերն են, այդպիսին կյանքն է: Հոգին սնվում է մտքերով, ինչպես մարմինը նյութական կերակուրով: Մի՛ ընդունեք վատ կերակուր և առողջ կլինեք: Թադեոս վրդ. Վիտովնիցկի

«Կորոնաիշխանությունների» ծանր հարվածը

Եվ այսպես, ելնելով լույս մարտի 1-ին վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունից, կորոնավիրուսն արդեն չորրորդ օրն է, որ Հայաստանում է: Թե քաղաքական տեսանկյունից դա ինչ ազդեցություն թողեց, չմանրամասնենք, աչքի առաջ է: Սակայն իրողությունն այն է, որ կորոնավիրուսը սկսել է լրջագույն ազդեցություն թողնել նաեւ հայաստանյան սոցիալ-տնտեսական համակարգի վրա: Այ, դա արդեն շատ ավելի կարեւոր է, հաշվի առնելով, որ […]

«Վիրուսակիրին բրախեցին մարդկանց մեջ: Նախարարը այնպիսի տոնով էր խոսում, ոնց որ կորոնավիրոսի հետ մտերիմ հարաբերություննների մեջ է» /տեսանյութ/

ՌՈ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, ով նաեւ բժշկական կրթություն ունի, կարծում է որ կորոնավիրուսի ներխուժումը Հայաստան, ունի իր կոնկրետ պատճառները, տեղեկացնում է NewsMedia.am-ը: Ըստ Վարդան Ղուկասյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի մեջ գեթ մեկ կոմպետենտ անձնավորություն գոյություն չունի:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի