12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Ադրբեջանում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր շտաբին, մահացել է Ադրբեջանի իգական սեռի քաղաքացի, որն ավելի վաղ վերադարձել էր Իրանից և կարանտինի մեջ էր գտնվում:

«Խոսքն Ադրբեջանի քաղաքացու մասին է, որը վերադարձել էր Իրանից և ուղարկվել կարանտինի: Նրա մոտ կորոնավիրւսի ախտանշաններ էին հայտնաբերվել: Նա կարանտինի մեջ էր գտնվում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-հայտնել են շտաբից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորանավիրուսով վարակվածների թիվն Ադրբեջանում հասել է 15-ի: Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ