Եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին. Սեյրան Օհանյան
Սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումներ, հայտարարություն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ ու Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել է Արցախի տարածքները, նաև՝ թուրք-ադրբեջանական […]





































