08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել. Արարատ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմներիր ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», – ասաց արտգործախարարը։

Նա նշեց, թե իր կողմից հիշատակված փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ