Մեկ կենտրոնից հրահանգվում է իրականացնելու գործողություններ, որպեսի մարդկանց մեջ վախի մթնոլորտ ստեղծեն. Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանում աղմկահարույց ձերբակալումները ու կալանավորումները, նշել է, որ դատարանի բակ է եկել, որպես ՀՀ քաղաքացի՝ պաշտպանելու քաղաքացու շահերը։ «Նարեկ Սամսոնյանի շահերը ոտնահարվում են։ Հայաստանում այլևս ունենք կայացած բռնապետություն։ Ձերբակալությունների շղթա է, կարծես ինչ-որ ավազակի կամ թիվ մեկ հանցագործի են ձերբակալում, մարդկանց քաշում, հրում, գցում են, […]





































