Ադրբեջանից Նախիջևան Մեղրիով երկաթգիծ կկառուցվի. Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են պայմանավորվածությունը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Ուրդուբաթ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման պայմանավորվածությունը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում: «Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման […]





































