08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Նորանշանակ մարզպետը նոր բարքեր է սահմանել. «Հրապարակ»

«Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։

Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ կանեն։ Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն օրը մի քանի անգամ ելումուտ է անում մարզպետի մոտ եւ իրեն դեֆակտո մարզպետ է զգում»:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ