05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ»

Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։

Թիրախում հիմնականում ռեստորաններն են, որտեղ բազմամարդ հարսանեկան արարողություններ են լինում: Իսկ առջեւում Տյառնընդառաջն է, երբ շատ զույգեր իրենց պսակադրությունը պլանավորում են հենց այդ ժամանակ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռեստորանների ղեկավարներն ամուսնացող զույգերին զգուշացնում են հյուրերի հարցում ուշադիր լինել եւ հարսանիքներին հրավիրել միայն այն հարազատներին, որոնք պատվաստված են կամ պատրաստ են քովիդ թեստ հանձնել:

Այս պահանջը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել երիտասարդների համար. բարեկամները չեն պատվաստվել, թեստ հանձնելու գումար չունեն. չէ՞ որ դեռ հարսանիքին գնալու համար նվեր պետք է գնեն, պատրաստվեն (մազ հարդարել, դիմահարդարման, հագուստի կոշիկի ծախսեր), սրան էլ որ գումարեն թեստի արժեքը, արդեն հարսանիք գնալը թանկ կարժենա:

Ի դեպ, շատ զույգեր, որոնք իրենց հարսանիքը պլանավորել էին փետրվարին, այս հրամանի պատճառով, անորոշ ժամանակով հետաձգել են, մինչեւ սահմանափակումները մեղմանան: Իսկ նրանք, որոնք չեն կարող հետաձգել հարսանիքը, ընկած հարազատների տներով համոզում են, որ պատվաստվեն: Ինչպես հայտնի է, քովիդ թեստը 8000-15000 դրամ արժե: Մյուս կողմից՝ եթե առողջապահության նախարարը պատրաստ է մի ողջ հարսանիքի հյուրերի քովիդ թեստի ծախսերը հոգալ, ապա դա միայն կողջունվի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ