16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանի քաղաքապետը շախմատի ակադեմիայում հետեւեց Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են  Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետեւել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչեւ 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ […]

Իտալիայում խորտակված նավում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, “Costa Concordia”  նավը 4000 ուղեւորով վթարի է ենթարկվել  Իտալիայի արեւմտյան ափերին` Տոսկանայի շրջանի Ջիլիո կղզու մոտակայքում: Արդյունքում մահացել է ութ մարդ: Քիչ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.аm-ին ասաց, որ Իտալիայի ԱԳՆ կողմից տրամադրված նախանական տեղեկությունների համաձայն, խորտակված նավում ՀՀ քաղաքացի չի եղել:

Հանրապետական երիտասարդ պաշտոնյաներին Սերժ Սարգսյանը չէր հրավիրել

Երեկ ՀՀԿ-ական երիտասարդները “Օջախ” ռեստորանային համալիրում Հին նոր տարին նշել են կուսակցության առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը նախապես զգուշացրել էր, որ հանրապետական երիտասարդ ոչ մի պաշտոնյա հավաքին ներկա չգտնվի: Միջոցառմանը ներկա էին նաեւ մարզերի երիտասարդ կուսակիցները: Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդ հանրապետականները նշեցին, որ  շատ ոգեւորված […]

Սահմանում հակառակորդը ակտիվացել է

Համաձայն Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, 2012թ. առաջին  օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսեւորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով […]

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են փոխել Իրանի քաղաքական կուրսը

Ազգային անվտանգության գործով Սպիտակ տան ղեկավարի օգնական Բենա Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի  քաղաքականությունը  ուղղված չէ Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխությանը, այլ միայն` պատժամիջոցների միջոցով այդ երկրի պահվածքի փոփոխությանը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է նստել  բանակցությունների սեղանի շուրջ, սակայն համոզված է, որ իրավիճակի լավացման ուղղությամբ մյուս քայլը պետք է արվի Թեհրանի […]

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու.Հայ արիական միաբանություն

Ցեղակրոնության օրվա առթիվ ուղերձ է հղել Հայ արիական միաբանությունը, որտեղ մասնավորապես ասված է. “Մեր ազգի արիադավան (հեթանոս) –ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 126-ամյակի առթիվ: Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային  […]

Շառլ Ազնավուրը ամանորի բարեմաղթանքներ է փոխանակել

Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանորի  բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ փոխանակեց Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում: […]

Նախագահական ռեկորդ

Վենեսուելայի նախագհա Ուգո Չավեսը հերթական ռեկորդն է սահմանել` գրեթե 11 ժամ ելույթ ունենալով Ազգային ժողովի պատգամավորների առջեւ` նախորդ տարվա արդյունքների շուրջ: Նա ամբիոն է բարձրացել տեղի ժամանակով ժամը 1-ին եւ իջել գրեթե կեսգիշերին: Անցյալ տարի նմանատիպ ելույթը 7 ժամ է տեւացել, բայց պետք է հաշվի առնել, որ անցյալ տարվա հունիսին նախագահին վիրահատել են քաղցկեղային ուռուցքի […]

Մահացել է ջազմեն Ակսել Բակունցը

65 տարեկան հասակումիր մահկանացուն կնքեց  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ, Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը: Ակսել Բակունցը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 22-ին Երեւանում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` կոնտրաբասի դասարանում: Տարբեր ժամանակներում ղեկավարել է “Կռունկ”, “Սերպանտին”, “Արմինա” էստրադային երաժշտական համույթները: Հանդիսացել է “Հայհամերգի” […]

ՀԱԿ-ը նախընտրական ցուցակի համար սկզբունքներ է մշակում

Նոր` 2012 թվականից, որը ընտրական տարի է, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակնկալինքները չեն փոխվել: “Իշխանափոխություն”,-սա ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի պատասխանն է քաղաքական տարվա` ՀԱԿ-ի ակնկալիքների մասին  Henaran.am-ի հարցին: Ինչպես Վահագն Խաչատրյանն ասաց, ՀԱԿ-ն այդ նպատակն իրագործելու է հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով: Քանի որ արտահերթ ընտրությունների լինել –չլինելու հարցը, մեղմ ասած, խիստ մշուշոտ է, իսկ հերթական խորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի