21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մարտի 6-ին  նշանակված էր  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:

Փաստաբաններն եւ պետական մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանի դահլիճում էին, ներկա էր նաեւ նիստերի քարտուղարը: Նիստի նշանակված ժամից մոտ կես ժամ ուշացումով դատական նիստը մեկնարկեց, սակայն ամբաստանյալ  Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր փաստաբանից, նշելով, որ այսուհետ իր փաստաբանը Հայկ Ալումյանն է լինելու: Մինչ Ալումյանը կծանոթանա գործին, դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 14-ը:

Նկատենք, որ նախորդ նիստին էլ ամբաստանյալ Խանզադյանի դատապաշտպանը դատարանից 10 օր խնդրեց` գործին ծանոթանալու համար, քանի որ նոր էր ստանձնում պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ