Ինչ կարող է լինել ակտիվիստուհու եւ պատգամավորի բախումից. “առանց կանոնների մարտ”` ուղիղ եթերում. /վիդեո/
“FEMEN” շարժման ակտիվիստուհի Ալեքսանդրա Շեւչենկոն ուղիղ եթերում վիճել է Ուկրաինայի իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոյի հետ: Վեճը տեղի է ունեցել “Шустер Live” հաղորդման վերջում, տեղեկացնում է “Украинская правда”:
Հաղորդավարուհի Սավիկ Շուստերը հարցրել է Ալեքսանդրա Շեւչենկոյին “FEMEN” շարժման ակցիայի ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն աղջիկը հայտարարվել է, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է դուրս գան ստուդիայից, քանի որ նրանք խայտառակում են Ուկրաինան: Ի պատասխան` Վադիմ Կոլեսնիչենկոն “խայտառակություն” է անվանել հենց FEMEN-իստուհուն, որից հետո նա հարձակվել է պատգամավորի վրա:
Պատգամավորն էլ “իրեն չի կորցրել” եւ Շեւչենկոյին անվանել է “մարմնավաճառ” եւ “հարբած կին”:
Մի քանի րոպեից ոստիկանությունը ակտիվիստուհուն դուրս է տարել ստուդիայից:
http://youtu.be/jx87qPt7c-Q