Մերկասառույց ճանապարհներին. Սելիմը փակ է

Հունվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Բերդ-Իջեւան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանների հատվածը: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջից: