Կան փակ եւ դժվարանացանելի ավտոճանապարհներ
Մարտի 5-ի, ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի եւ ուժեղ քամու պատճառով այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում հոսանքազրկված են չորս գյուղեր` ՈՒշի, Սաղմոսավան, Արտաշավան, Օհանավան: ‘Հայաստանի էլեկտրացանցեր’ ՓԲԸ-ի կողմից կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:
Ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը,Վերին-Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Նորաշեն-Սադունց, Թալինի եւ Ապարանի տարածաշրջանում միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երեւան-Հրազդան, Երեւան-Զովունի, Դիլիջան-Սեւան,Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ, Արարատի մարզում`ՈՒրցաձոր-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր, Շիրակի մարզում` Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 5-ի, ժամը 18.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից