02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան կշարունակի Ֆրանսիայի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Հայկական օրինագիծն օրակարգում է

Թուրքիան կպահպանի բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի դեմ, քանի դեռ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օրակարգում է: Այս հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, տեղեկացնում է “ИТАР ТАСС”-ը:

Առինչը հայտնել է, որ իրենց համար “ուրախալի փաստ” է այն, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել օրինագիծը, սակայն Թուրքիան կշարունակի իր  պատժամիջոցները, որպեսզի Նիկոլա Սարկոզին այն կրկին չընդգրկի օրակարգում:

Հիշեցնենք, որ երբ փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց հայկական օրինագիծը, Սարկոզին խոստացավ անմիջապես օրինագծի  նոր տեքստ ներկայացնել: Թուրքիայում Սարկոզիի այս քայլը ոչ տեղին են համարում:

Դեռեւս անցյալ տարի` օրինագծի  քննարկման ընթացքում,  թուրքերը մի շարք սահմանափակումներ արեցին Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Դեկտեմբերին դադարեցրին հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, չեղյալ հայտարարվեցին բոլոր նախօրոք ծրագրված միջոցառումները եւ այցերը քաղաքական խորհրդակցությունների ոլորտում, համատեղ ռազմական վարժանքները:

Այժմ էլ Անկարան խոստանում է պարբերաբար պատժամիջոցներ իրագործել` կապված օրինագծին վերաբերող զարգացումների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ