16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

“Արմավիան” դադարեցնում է թռիչքները Երեւանից

“Արմավիա” ընկերությունը հետաձգում է իր բոլոր թռիչքները Երեւանից` որպես բողոք օդանավակայանի բարձր գների դեմ:

Սպասարկումը “Զվարթնոց” օդանավակայանում ավիաընկերության վրա եռակի անգամ ավելի թանկ է արժենում, քան մոսկովյան օդանավակայաններում, եւ կրկնակի անգամ ավելին, քան եվրոպական օդանավակայաններում, հաղորդում է “Газета.Ru”-ն:

Ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան հայտնել է, որ “Զվարթնոցում” նույնիսկ կերոսինն է “թանկ նստում” իրենց վրա` 1 տոննայի համար 150 դոլարով ավել:

Տեղեկություններ կան նաեւ, որ օդանավակայանն է “Արմավիա”-ին արգելել սպասարկումը` հարկերը չվճարելու պատճառով:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ