Երեւանյան մի գիշերը սփյուռքահայ գործարարների վրա ծանր նստեց

Օրերս, սփյուռքահայ 2 գործարար, երբ վայելում էին երեւանյան գիշերը, որոշեցին նաեւ մի քիչ զվարճանալ: Նրանց գերում է քաղաքապետարանի մերձակայքում կանգնած մի աղջիկ եւ ծառայությունների ցանկն ու գները ճշտելուց հետո աղջիկը նստում է նրանց մեքենան:
Ճանապարհի կեսին պարզելով, որ իրականում աղջիկ չէ, այլ տղա է, տրանսսեքսուալին իջեցնում են, մի լավ քոթակում: Վերջինս “հաթաթա” է տալիս գործարարներին` ասելով դեռ կտեսնեն ինչ օր կընկնեն: Վերջիններս լուրջ չեն ընդունել նրա ասածները եւ հռհռացել են:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գործարարներին հաջորդ օրը կանչում է մի բարձրաստիճան պաշտոնյա եւ հրահանգում, որ 48 ժամվա ընթացքում ազատեն Հայաստանի տարածքը` սեռական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար: Գործարարները կատարել են պաշոտնյայի պահանջը: