09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքերն արհամարհում են ամերիկյան սանկցիաներն Իրանի հանդեպ

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը  հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ  սանկցիաներին, որոնց իրականացումը պնդում է ԱՄՆ-ը: Նրա խոսքով` Անկարան կուսումնասիրի սանկցիաներին վերաբերող առաջարկությունները, սակայն չի ենթարկվի դրանց: Դիվանագետը պարզաբանել է, որ իր երկրի համար նշանակություն ունեն միայն  Իրանի վրա ազդելու այն միջոցները, որոնք առաջարկել է ՄԱԿ-ը: Այս կերպ Թուրքիան […]

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի ընդունման մասին առաջարկությունն առաջ է քաշվել երկրի ծայրահեղ աջ “Ատակա” կուսակցության կողմից: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի Ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով Բուլղարիայի “Սոֆիա Եխո” պարբերականին:  Կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը չորեքշաբթի օրը Բուլղարիայի խորհրդարանի նիստին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի “բնական է, որ հայրենասիրական կուսակցությունը ճանաչում է […]

Վարչապետի աչքը ԱԺ նախագահի աթոռին է. Հայկական ժամանակ

Կառավարության իրազեկ աղբյուրները “Հայկական ժամանակ” օրաթերթին տեղեկացրել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է Ազգային ժողով գործուղել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանին` ԱԺ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով: “Մի առիթով վարչապետը նեղ շրջանակում արդեն հայտարարել էր` Աժ աշխատակազմի ղեկավարին էլ իմ մարդուն նշանակեմ, խորհրդարանը լրիվ իմը կլինի: ՀՀԿ-ականնների շրջանում խոսվում է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո […]

Գեղամ Ղարիբջանյանը դեսպա՞ն. Հրապարակ

“Հրապարակի” տեղեկություններով ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը չնայած գտնվում է արձակուրդում, սակայն նա չի վերադառնա իր նախկին աշխատավայր: Թերթի տեղեկություններով` Ղարիբջանյանը նշանակվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան` փոխարինով Վահագն Մելիքյանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն ԱՄԷ-ում:

ՕԵԿ-ը կաշառում է կուսակիցներին. Հայացք

“Օրինաց երկիր” կուսակցությունն այնքան է սարասափած խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, որ վախից կաշառք է բաժանում սեփական կուսակցության անդամներին: Այս մասին տեղեկացնում է “Հայացք”օրաթերթը եւ եզրակացնում. “Դե մտածում են` գոնե նրանց ձայները չկորցնեն: Սուրճը, օղին ու հյութերը բավարա՞ր են արդյոք հեղեհեղուկ մասսան չկորցնելու համար` դժվար է ասել: Ի դեպ` նույնքան արժե նաեւ ՕԵԿ անդամատոմսը”:

Ադրբեջանցին սպանել է ռուս աղջկա

Ծագումով ադրբեջանցի Սաբիր Մամեդովը Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի Մալի Իմիշ գյուղում խեղդամահ է արել իր համադասարանցի, ազգությամբ ռուս 16-ամյա Ալյոնա Գոնչարովային: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ հիշյալ դեպքը մեծ հնչեղություն է ստացել գյուղում, բնակիչները պահանջում են գյուղից վտարել ադրբեջանցի ընտանիքներին: Հետաքննության տվյալներով` 2011թ. դեկտեմբերի 29-ին դիսկոտեկից տուն վերադառնալիս աղջիկն իրենց տան մոտ հանդիպել էր Մամեդովին: Տղան Ալյոնային խաբելով […]

Լիսկան եւ Կովալը զրկվե՞լ են ֆինանսավորումից. Երկիր

“Երկիր” օրաթերթը տեղեկացնում է, որ ընտրություններն իսկական փորձություն են դառնալու Սյունիքի եւ Կոտայքի մարզպետների համար: Թերթի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի եւ Կովալենկո Շահգալդյանի առջեւ ՀՀԿ-ի համար հստակ թվով ձայներ ապահովելու լուրջ խնդիր է դրված: “Ուշագրավ է, որ այս երկու մարզպետներին զրկել են ընտրությունների համար նախատեսվող ավանդական ֆինանսավորումից: Հանրապետականի համար զգալի ձայներ ապահովելով`  Սուրիկ Խաչատրյանը/Լիսկա/ այսկերպ իր […]

Հունվարի 13-ը Քրիստոսի անվանակոչության օրն է

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվելու է Սուրբ Պատարագ: Այդ մասին  Henaran.am-ին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց եւ անվանակոչվեց: “Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա […]

“Յան” վերջավորությամբ ազգանունը կրողները չպետք է թուրքական ապրանք գնեն

“Եթե դու կրում ես “յան” վերջավորությամբ ազգանունը, պետք է չգնես ոչ մի տեսակի  թուրքական ապրանք: Միշտ իմացեք ինչ եք գնում եւ մի’ հարստացրեք Թուրքիայի տնտեսությունը”,- այս համոզմունքը լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Սպառողների միության” նախագահ Արմեն Պողոսյանը: Ա. Պողոսյանը նշեց նաեւ, որ արժանապատիվ հայը թուրքական ապրանք չի գնի: Ըստ Արմեն Պողոսյանի՝ ինչու պետք է թուրքը հայի […]

Հանրապետության նախագահը մշակույթի գործիչների հետ նշել է Հին Նոր տարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա: Հանրապետության ղեկավարը շրջել է վերակառուցված եւ վերանորոգված թատրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նախագահին ներկայացվել է, որ ստեղծման օրվանից թատրոն-ստուդիան գործել է Կինոյի տան փոքր դահլիճում եւ ավելի քան 30 տարի վերանորոգման չէր ենթարկվել: Արդյունքում՝ այն հայտնվել էր անմխիթար վիճակում: 2011թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի